-
05.01.2016|
10:48
ԱՄՆ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիային շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրայի մահապատժի բացասական հետևանքների մասին՝ փոխանցում է Reuters-ը Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի հայտարարությունը:
-
05.01.2016|
10:47
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս զենքի ազատ վաճառքի սահմանափակման հայտարարություն կանի՝ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
-
05.01.2016|
10:45
Թեհրանի և Էր Ռիադի միջև լարվածության հարթման ճանապարհները քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հեռախոսով, կիրակի օրը:
-
05.01.2016|
10:43
Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ՝ հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին:
-
04.01.2016|
20:32
Գյումրիում հունվարի 2-ին դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
-
04.01.2016|
20:31
2016 թ. հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին:
-
04.01.2016|
20:25
Հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
-
04.01.2016|
15:44
Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և միջազգային դատարաններին՝ Մոսկվայի սահմանած պատժամիջոցների պատճառով՝ ըստ Daily Sabah-ի, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը:
-
04.01.2016|
15:43
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել արգելել մահապատիժը երկրում՝ ասվում է Ժնևում տարածված հաղորդագրությունում:
-
04.01.2016|
15:42
Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը՝ Ճապոնիայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Սինձո Աբեն: